Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աշխարհայացքային համակարգեր և հուզական հարաբերություններ ստի վրա

Աշխարհայացքային համակարգեր և հուզական հարաբերություններ ստի վրա
04.06.2024 | 09:56

Մանկուց գիտեի, որ լրագրերը կարող են ստել, բայց միայն Իսպանիայում տեսա, որ նրանք կարող են ամբողջությամբ կեղծել իրականությունը։

Ես անձամբ մասնակցել եմ «մարտերի», որոնցում ոչ մի կրակոց չի արձակվել, և որոնց մասին գրում էին որպես հերոսական արյունալի մարտեր, և եղել եմ իրական մարտերում, որոնց մասին մամուլը ոչ մի խոսք չի ասել, կարծես` դրանք չեն եղել։

Ես տեսել եմ անվախ զինվորների, որոնց թերթերը դատապարտում էին որպես վախկոտ ու դավաճան, և վախկոտների ու դավաճանների, որոնց փառաբանում էին որպես հերոսներ։

Վերադառնալով Լոնդոն՝ ես տեսա, թե ինչպես են մտավորականները կառուցում աշխարհայացքային համակարգեր և հուզական հարաբերություններ այս ստի վրա։

Ջորջ ՕՐՈՒԵԼ

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ